1000х90.jpg (78 KB)

Իրանի նախագահական ընտրությունները երկու ժամով երկարաձգվել են

Armenpress 19:22, 19 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ներքին գործերի նախարարությունը մայիսի 19-ին երկու ժամով երկարաձգել է նախագահական ընտրությունների քվեարկությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, Իրանի նախագահական ընտրություններից բացի, երկրում ընթանում է նաև քաղաքային  և  խորհուրդների և խորհրդարանի լրացուցիչ ընտրություններ:

Իրանի ավելի քան 63 հազար ընտրական տեղամասերում քվեարկությունը սկսվել է տեղական ժամանակով ժամը 08:00-ին, որին մասնակցում է ընտրելու իրավունք ունեցող 56 միլիոն քաղաքացի:

Նախագահի թեկնածուները չորսն են՝ գործող նախագահ Հասան Ռոուհանին, երկրի նախկին գլխավոր դատախազ Էբրահիմ Ռայիսին, մշակույթի եւ իսլամական կողմնորոշման նախկին նախարար Մոստաֆա Աղա Միրսալիմը եւ արդյունաբերության նախկին նախարար Մոստաֆա Հաշեմի Թաբան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am