Ռիհաննան Կաննում ցուցադրել Է իր ստեղծած զարդերը

Armenpress 17:57, 19 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի Ռիհաննան մի քանի զարդ Է ներկայացրել այն հավաքածուից, որն ստեղծվել Է Chopard մակնիշի հետ համատեղ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 19-ին հայտնել Է The Daily Mail-ը:
Նա զարդերը ներկայացրել Է Կաննի կինոփառատոնի ժամանակ: Ռիհաննան ցուցադրել Է ականջօղեր, թանկարժեք քարերով մանյակ ու ժամացույց:
Chopard-ը ժամացույցների, ոսկերչական իրերի եւ լյուքս դասի աքսեսուարների շվեյցարական արտադրող ընկերություն Է: Հիմնադրվել Է 1860 թվականին, կենտրոնակայանը գտնվում Է Ժնեւում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am