1000х90.jpg (78 KB)

Վահան Բիչախչյանը Արևելյան Եվրոպայի 20 լավագույն երիտասարդների շարքում է

Armenpress 15:43, 19 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի անդամ և Գյումրու «Շիրակ»-ի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանն ընդգրկվել է Արևելյան Եվրոպայի թոփ-20 երիտասարդ ֆուտբոլիստների ցուցակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է հոլանդական voetbalzone.nl կայքը: Բացի Բիչախչյանից՝ ցուցակում ընդգրկված են նաև «Լոկոմոտիվ»-ի, «Շախտյոր»-ի, «Սկոպյե»-ի և մի շարք այլ ակումբների ներկայացուցիչներ:

Վահան Բիչախչյանը ծնվել է 1999 թվականի հուլիսի 9-ին, Գյումրիում՝ ֆուտբոլային մարզիչ Վարդան Բիչախչյանի ընտանիքում։ Բիչախչյանը Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականում անցկացրել է 16 խաղ՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am