1000х90.jpg (78 KB)

Արա Սաղաթելյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար

Armenpress 13:24, 19 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար է նշանակվել Արա Սաղաթելյանը. նա զբաղեցնում էր ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը: «Արա Սաղաթելյանն իմ վաղեմի ընկերն ու բարեկամն է: Վստահ եմ, որ նրա փորձն ու գիտելիքները բավարար են այդ պաշտոնում աշխատելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Թովմասյանը:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր Հրայր Թովմասյանը, ով ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ համամասնական ցուցակով  ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am