Ստամբուլում ԻՊ անդամների դեմ գործողության շրջանակում 12 օտարերկրացի է կալանավորվել

Armenpress 12:07, 19 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակը «Իսլամական պետություն» խմբավորման դեմ գործողության շրջանակում համաժամանակյա գործողություն է իրականացրել վեց հասցեներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Որոշ շենքեր դռները կոտրելով մուտք գործող ոստիկանները ձերբակալել են խմբավորման հետ առնչություն ունեցող հինգ անձի և կալանավորել օտարերկրյա 12 քաղաքացու:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am