Սերժ Սարգսյանն ընդունել է կառավարության հրաժարականը

Armenpress 13:10, 18 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 18-ին ստորագրել է հրամանագիր ՀՀ կառավարության հրաժարականն ընդունելու մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրամանագրում ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով և հաշվի առնելով, որ 2017 թվականի մայիսի 18-ին գումարվել է Հայաuտանի Հանրապետության նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը` ո ր ո շ ու մ ե մ. 1. Ընդունել Հայաuտանի Հանրապետության կառավարության հրաժարականը: 2. Հայաuտանի Հանրապետության կառավարության անդամներին` շարունակել պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը: 3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am