Գաղտնազերծվել են Nokia երկու նոր սմարթֆոնները

Armenpress 15:43, 17 Մայիս, 2017

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում հայտնվել Է HMD Global ընկերության պրոմոհոլովակը՝ Nokia նոր սմարթֆոններով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է GSMArena-ն: 
Տեսանյությում ցուցադրվում են Nolia 3-ը եւ 5-ը, ինչպես նաեւ եւս երկու սարքեր, որոնք առայժմ պաշտոնապես չեն ներկայացվել: Հեռախոսներից մեկը, որն, ըստ լուրերի, կստանա Nokia 9 (կամ Nokia 7) անվանումը, ունի կրկնակի խցիկ եւ փայլուն հետին կափարիչ: Երկրորդ դեւայսը Nokia 8-ն Է: Այն նույնպես ունի կրկնակի խցիկ եւ մատնադրոշմների սքաներ: 
Ավելի վաղ HMD Global-ը Ռուսաստանում անցկացրել Է Nokia սարքերի շնորհանդես եւ հայտարարել վերափոխված 3310 կուլտայինի վաճառքներն սկսելու մասին՝ չորս հազար ռուբլի գնով: Nokia 3, 5 եւ 6 սմարթֆոններն արժեն համապատասխանաբար 10, 13 եւ 15 հազար ռուբլի: 
Nikia 3-ի եւ 5-ի վաճառքների մեկնարկը պլանավորված Է հունիսի 15-ին, իսկ Nokia 6-ին-ը՝ հունիսի 30-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am