Լողի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 4 մասնակից

Armenpress 14:09, 16 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լողի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 4 մասնակից: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանը: Հունիսին կայանալիք աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն. տղաներից` Վահան Մխիթարյանը և Վլադիմիր Մամիկոնյանը, իսկ աղջիկներից` Անի Պողոսյանը և Ելենա Եսայանը:

Աշխարհի առաջնությունը կկայանա Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հունիսի 14- 30-ը:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am