Լող մարզաձևը բարձր ցուցանիշ է ապահովել մասնակիցների քանակով. Սպորտի նախարարի տեղակալ

Armenpress 13:53, 28 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանի կարծիքով, լող մարզաձևը բարձր ցուցանիշ է ապահովել մասնակիցների քանակով:

«Լողի Հայաստանի այս տարվա առաջնությունը ցույց է տալիս, որ ֆեդերացիան աշխատում է, և մարզաձևը զարգանում է մեր երկրում: Հաշվի առնելով մեր լողավազանների վիճակը` ես բարձր ցուցանիշ եմ համարում այն, որ Հայաստանի առաջնությանը մասնակցում են 130 մարզիկ: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ՀԱՕԿ-ի հետ համատեղ շարունակելու է աջակցել մեր լավագույն մարզիկներին` այդ թվում և լող մարզաձևից , որպեսզի նրանք մասնակցեն ուժեղ հավաքականների հետ ուսումնամարզական հավաքների»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Ղազարյանը:

Grand Sport համալիրում մեկնարկեց լող Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում են 130 մարզիկ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am