1000х90.jpg (78 KB)

ՀՀ բնապահպանության նախարարությունը պետբյուջե է մուտքագրել 1 մլն դրամ

Armenpress 17:59, 21 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանական պետական տեսչության կողմից 18.04-21.04.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 680.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 12 որոշում և հաշվարկվել 33.8մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Մասնավորապես` 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 8 որոշում՝ 400.0 հազար դրամ ընդհանուր գումարի և հաշվարկվել է 33.8մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝    

-  Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 4 ֆիզիկական անձանց նկատմամբ ապօրինի հատված 21 ծառի համար կայացվել է 200.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և  հաշվարկվել է 2.168 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման մեկ դեպքով (2 ծառ), կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել 126.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

- Տավուշի տարածքային բաժնի, ոստիկանության Իջևանի բաժնի, Տավուշի մարզպետարանի աշխատակցի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համատեղ 2017թ-ի ապրիլի 18-ի «Թեժ գծի» ահազանգի հիման վրա ուսումնասիրել են «ՀԱՅԱՆՏԱՌ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսության» Իջևանի անտառպետության թիվ 5-րդ պահաբաժինը, որտեղ  հայտնաբերել  են ապօրինի հատված 72 հատ «հաճարենի», 9 հատ «բոխի» և 3 հատ «կաղնի» տեսակի տարբեր տրամագծերի հատված ծառեր և հաշվարկվել է 13.998մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

- «hetq.am» կայքի տեղեկատվության հետքերով Տավուշի տարածքային բաժնի , ՀՀ ՈՍ Դիլիջանի բաժնի աշխատակիցների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ «Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամասի» 6-րդ պահաբաժնում հայտնաբերվել են ապօրինի հատված թվով 43 հատ «հաճարենի», 31 հատ «բոխի», 11 հատ «կաղնի», 2 հատ «թխկի» և 1 հատ «հացենի» տեսակի տարբեր տրամագծերի ծառեր, հաշվարկվել է պետությանը պատճառված 17.366 մլն դրամ վնաս: Տեղում առկա է եղել 125,38 խմ վառելափայտ:Նյութերն ուղարկվել է իրավապահ մարմիններին:

 -   ԲՊՏ անտառների և կենսաբազմազանության բաժնի կողմից  ՀՀ Տավուշի մարզի Բերդ, Իջևան, Նոյեմբերյան, Դիլիջան քաղաքներում իրականացրած ապօրինի անտառհատումների, փայտանյութի տեղափոխման օրինականացման նկատմամբ վերահսկողության արդյունքում արձանագրվել է 5 խախտման դեպք` 6.5 մ3 փայտանյութ:

  -  Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 3 ֆիզիկական անձանց նկատմամբ ապօրինի հատված 7 ծառի համար կայացվել է 150.0հզ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և  հաշվարկվել է 135.0  հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:   

Ապօրինի որսի իրականացման համար

Շաբաթվա ընթացքում ՀՀ ոստիկանության հետ կատարած շրջայցերի արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է 334 հատ «սիգ» և 15 հատ «կարաս» տեսակի ձուկ, որից՝

Երևանի տարածքային բաժինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ կատարած շրջայցերի ընթացքում Երևան քաղաքի շուկաներից առգրավել են 121 հատ  «սիգ» տեսակի ձուկ, որը հանձնվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ և ՀՀ կրթության և գիտության նախարարության Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր:

 Արարատի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է ձկան ապօրինի վաճառքի մեկ դեպք, առգրավվել է 12 հատ  «սիգ» և 15 հատ կարաս տեսակի ձուկ, որը հանձնվել է Վեդի քաղաքի թիվ 2 մանկապարտեզ:  

- Գեղարքունիքի տարածքային բաժինը «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի  հետ համատեղ  իրականացված շրջայցերի արդյունքում առգրավվել է 140 հատ «սիգ» տեսակի ձուկ,  որը հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ և «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ:  

-    ԲՊՏ անտառների և կենսաբազմազանության բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում առգրավվել է Սևանա լճից ապօրինի որսված 61 հատ «սիգ» տեսակի ձուկ, որը հանձնվել է Երևան քաղաքի «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ:

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում Թալին քաղաքի մերձակայքի գազալցակայանի տարածքում անազատության մեջ պահվող արջի համար տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: 

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Շիրակի տարածքային բաժնի կողմից առանց անթափանց ծածկոցի շինարարական աղբի տեղափոխման դեպքի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Երևանի տարածքային բաժնի կողմից նույնատիպ դեպքի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: 

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար  

ԲՊՏ հաշվառման և վերլուծության բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

ԲՊՏ-ում շարունակվում են  2016թ. վարչական-վիճակագրական հաշվետվությունների տվյալների մուտքագրման աշխատանքները

ԲՊՏ տարածքային բաժինների կողմից ավարտվել են մարզում գրանցված տնտեսվարող սուբյեկտների 2017 թվականի 1-ին եռամսյակի Բնապահպանական և բնօգտագործման վճար-վճարողների հաշվարկ-հաշվետվությունների ընդունման և վերլուծության աշխատանքները: 

Վարչարարության և փորձաքննության բաժինը հաշվետու ժամանակաշրջանում դատական ակտերի հարկադիր կատարման է ներկայացրել 1 վարչական տուգանքի որոշում` 100,0 հզ. դրամ գումարի չափով և 1 հատ վնասի փոխհատուցման որոշում` 72,0 հզ. դրամ գումարի չափով: 

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.0 մլն դրամ գումար: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am