Ուկրաինայի ԱԳ նախարարը երկօրյա պաշտոնական այցով ժամանել Է Վրաստան

Armenpress 16:47, 21 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը երկօրյա պաշտոնական այցով ժամանել Է Վրաստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Նովոստի Գրուզիա»-ն՝ հղում անելով Վրաստանի ԱԳ նախարարությանը:ՈՒկրաինայի գլխավոր դիվանագետը պլանավորում Էր Թբիլիսի այցելել մարտի 17-18-ին, սակայն այցը հետաձգեցին նրա առողջական վիճակի վատանալու պատճառով:«Պլանավորված են պարոն Կլիմկինի հանդիպումները Վրաստանի նրա պաշտոնակից Միխեիլ Ջանելիձեի, վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի, նախագահ Գեորգի Մարգվելավշիլիի, ինչպես նաեւ խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ»,-ասել Է ԱԳ նախարարության մամուլի ծառայության աշխատակցուհին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am