1000х90.jpg (78 KB)

Լե Պենը կոչ Է արել վճռական հակահարված տալ իսլամական ահաբեկչությանը

Armenpress 14:23, 21 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը Փարիզում կատարված գրոհից հետո կոչ Է արել առանց հապաղելու վճռական հակահարված տալ իսլամական ահաբեկչությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Մեր երկիրը կրկին ահաբեկիչների թիրախ դարձավ, հարվածը հասցվեց մեր մայրաքաղաքի հենց սրտին՝ Ելիսեյան դաշտերում՝ բոլոր ֆրանսիացիների համար խորհրդանշական փողոցում»,-հայտարարել Է լե Պենը՝ իր նախընտրական շտաբում ելույթ ունենալով լրագրողների առջեւ: Լե Պենի խոսքով՝ արմատական իսլամիզմը «հեգեմոնիստական, հրեշավոր գաղափարախոսություն Է», որի հետեւորդները պատերազմ են հայտարարել Ֆրանսիային եւ այն վարում են առանց որեւԷ զղջման՝ շունչ առնելու հնարավորություն չտալով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am