Վիգեն Սարգսյանը ցանկանում է շարունակել աշխատանքը պաշտպանության նախարարի պաշտոնում

Armenpress 11:16, 21 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ցանկանում է շարունակել իր ծառայությունը պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնում: Ապրիլի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը նախարարը հույս հայտնեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը իրեն կտա այդ հնարավորությունը:

«Ես ցանկանում եմ շարունակել իմ ծառայությունը հայրենիքին պաշտպանության նախարարի պաշտոնում, ինչի մասին բազմաթիվ անգամներ ասել եմ, և հույս ունեմ, որ կունենամ այդ հնարավորությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

Նա հավելեց, որ ինքն ամենաերջանիկ մարդկանցից մեկը կլինի, եթե հնարավորություն ստանա շարունակել աշխատանքը պաշտպանության նախարարի պաշտոնում:

Հայաստանում ապրիլի 2-ին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: Նորաստեղծ խորհրդարանի առաջին նիստի օրը ՀՀ կառավարությունը պետք է հրաժարական տա և ձևավորվի նոր գործադիր մարմին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am