Երգիչ Վիգեն Հովսեփյանը ներկայացրել է առաջին ձայնասկավառակը

Armenpress 20:52, 20 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ապրիլի 20-ին տեղի է ունեցել հայկական ժողովրդական երգերի երիտասարդ հեղինակ-կատարող Վիգեն Հովսեփյանի առաջին՝ «Արձագանքներ» («Echoes») խորագրով ձայնասկավառակի շնորհանդեսը, որին մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը, «Pomegranate music»-ի հիﬓադիր-տնօրեն Րաֆֆի Մենեշյանը, մտավորականներ, արվետագետներ, հյուրեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Շնորհավորելով երգչին՝ առաջին ձայնասկավառակի թողարկման առթիվ, նախարարը կարևորեց հայկական մշակույթի, ժողովրդական երգերի պահպանումը և բարձրարվեստ մատուցումը: Նա մասնավորապես նշեց. «Ուրախ եմ, որ այստեղ, այս մշակութային կենտրոնում, որտեղ թևածում է հայ մշակույթի շունչը, որտեղ ցուցադրված են Լևոն Դեր-Պետրոսյանի գորգերի հավաքածուն և բիզնես մշակույթը, որտեղ սփյուռքահայերը գեղեցիկ ու ջերմ անկյուն են ստեղծել, մասնակից եմ գեղեցիկ իրադարձության: Այսօրվա հերոսը Վիգեն Հովսեփյանն է, ով իր կատարումներով արդեն գրավել է հայ հանդիսատեսին: Երկու տարի առաջ Վիգենի կատարումները լսել ու հիացել է «Pomegranate music»-ի հիﬓադիր-տնօրեն Րաֆֆի Մենեշյանը: Վիգենի ու Ռաֆֆու համատեղ ջանքերով էլ այսօր ձեր դատին է ներկայացվել այս սկավառակը: Շնորհավորում եմՍիրով ուզում եմ պարգևատրել Րաֆֆի Մենեշյանին ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով, որը շնորհվում է Հայաստանում և Սփյուռքում բարեգործական և հասարակական գործունեություն   ծավալելու, հայապահպանության  գործում առանձնահատուկ  ծառայությունների, Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի  միջև գործուն կապերն ամրապնդելու, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք ործակցության   զարգացման շրջանակներում մեծ ավանդի համար»:

Րաֆֆի Մենեշյանը շնորհակալություն հայտնեց բարձր պարգևի համար և նշեց, որ այն նաև պարտավորեցնող է:

Վիգեն Հովսեփյանը նույնպես շնորհակալություն հայտնեց ջերմ խոսքերի ու բարեմաղթանքների համար և հավելեց. «Ձայնասկավառակը ձայնագրել ենք Րաֆֆի Մենեշյանի հետ, և նրա հովանավորությամբ: Ի սկզբանե որոշեցինք հենց ժողովրդական երգերը ներկայացնել: Ձայնասկավառակի վրա սկսել ենք աշխատել 2015 թվականից: Ընտրել եմ այն ստեղծագործությունները, որոնք հաﬔմատաբար քիչ են կատարվել` «Գուլո», «Անի», «Լուսնյակ գիշեր»… Երգերը յուրովի ենք մատուցել` նոր գործիքավորմամբ: Համագործակցել եմ նորվեգացի հայտնի թավջութակահար Հավարդ Էնսթադի, դուդուկահարներ Հարություն Չկոլյանի, Արսեն Պետրոսյանի, ուդահար Արա Դինքջյանի հետ: Հպարտ եմ, որ նրանք իմ կողքին են և աջակցում են ինձ: Կարծում եմ, անկեղծ է ստացվել, քանի որ նվագել և երգել ենք այն, ինչ զգացել ենք իրականում»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am