Մխիթարյանի ելույթները լավն են միայն Եվրոպա լիգայում. Մոուրինյո

Armenpress 19:36, 20 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դժգոհ է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ելույթներից Պրեմիեր լիգայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հաղորդում է «Daily Star»-ը:

Երբ լրագրողները Մոուրինյոին խնդրել են գնահատել 28-ամյա ֆուտբոլիստի խաղը, պորտուգալացի մասնագետը հետևյալ կերպ է պատասխանել. «Լավ է խաղում, Եվրոպա լիգայում, միայն Եվրոպա լիգայում»:

«Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումը կանցկացնի «Անդերլեխտի» հետ: Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 23:05-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am