Xiaomi-ն ներկայացրել Է կրկնակի խցիկով նոր սմարթֆոնը

Armenpress 16:27, 19 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Xiaomi ընկերությունը հայտարարել Է Mi6 սմարթֆոնի առաջիկա թողարկման մասին՝ կրկնակի խցիկով եւ ֆլագմանական բնութագրերով: Սարքի վերաբերյալ տեղեկատվությունն ընկերությունը հրապարակել Է Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 
Սմարթֆոնը կստնա FullHD-դիսփլեյ (անկյունագիծը 5,15 դյույմ): Խցիկը պատրաստված Է iPhone 7 Plus-ի համանմանությամբ. երկու մոդուլներն Էլ ունեն 12 մեգափիքսել լուծաչափ եւ օպտիկական կայունացում: 
Mi6-ն ունի Qualcomm Snapdragon 835 ութամիջուկ պրոցեսոր, վեց գիգաբայթ գործառական հիշողություն եւ մինչեւ 128 գիգաբայթ հիշասարք՝ առանց հիշողության քարտերի օժանդակության: Սարքի կորպուսը պատրաստված Է ապակուց եւ մետաղից: Սմարթֆոնը մատչելի Է երեք գույներով՝ սեւ, սպիտակ եւ կապտա-ոսկեգույն: Դրանց հետ մեկտեղ ընկերությունը կթողարկի ընծայական տարբերակը՝ խեցե կորպուսով:  
Ապարատի ամենաԷժան տարբերակը՝ 64 գիգաբայթ հիշասարքով, կարժենա 2,5 հազար յուան, 128 գիգաբայթով տարբերակը գնահատված Է 2,9 հազար յուան: Ամենաթանկ վերափոխակը՝ խեցե կորպուսով արժե երեք հազար յուան: Վաճառքները Չինաստանում կսկսվեն ապրիլի 28-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am