1000х90.jpg (78 KB)

Հայտնի են դարձել iPhone 8-ի հանգուցային առանձնահատկությունները

Armenpress 16:52, 18 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple կորպորացիան կազատվի Touch ID մատնադրոշմների սքաներից՝ դրա ինտեգրացման խնդրի պատճառով: Այս մասին հայտնել Է Pacific Crest Securities ընկերության վերլուծաբան Էնդի Հարգրիվզը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով MacRumors-ին:
Մասնագետի խոսքով՝ Apple-ը պլանավորում Է մատնադրոշմների սքաները տեղադրել դիսփլեյի մակերեւույթի տակ, որպեսզի այն գործի Էկրանի ցանկացած մասից: Սակայն ընկերությունում  առաջացել են տեխնոլոգիայի ներդրման հետ կապված  դժվարություններ, ուստի դրանից կարող են հրաժարվել հօգուտ կենսաչափական աուտենտիֆիկացիայի մի այլ մեխանիզմի՝ աչքի ծիածանաթաղանթի սքաների օրինակով: Նաեւ ընկերությունը կարող Է մատնադրոշմների սքաները տեղադրել սարքի հետին կափարիչի վրա:    
Mac Otakara պորտալը, վկայակոչելով անանուն աղբյուրներ, պնդում Է, որ նոր iPhone-ի ամենաթանկ տարբերակը կստանա Edition (Apple Watch-ի նմանությամբ) անվանումը եւ չժանգոտվող պողպատից կորպուս: Նաեւ այն կհանդերձեն կրկնակի խցիկով՝ մոդուլների ուղղաձիգ դիրքով՝ VR-կոնտենտի նկարահանման համար:  
Սակայն, դատելով ըստ ընկերության վերջին արտոնագրերի, iPhone 8-ը կստանա կորպուս «հեղուկ մետաղից»: Այդ նյութը ցիրկոնիումի, տիտանի, նիկելի, պղնձի եւ այլ մետաղների հատուկ համահալվածք Է եւ իր կառուցվածքով ավելի շատ ապակի Է հիշեցնում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am