Րաֆֆի Հովհաննիսյանը միացավ նախընտրական քարոզարշավին

Armenpress 18:55, 20 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը միացել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական քարոզարշավին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դաշինքի ներկայացուցիչները մարտի 20-ին քարոզարշավի շրջանակներում հանդիպումներ են ունենում Արագածոտնի մարզում:

Րաֆֆի Հովհաննիսյանը թիմակիցներին միացել է Ապարանում: Մինչ այդ դաշինքի անդամները հանդիպում էին ունեցել Աշտարակի բնակչության հետ: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը քարոզարշավի մեկնարկից գտնվում էր ԱՄՆ-ում և մինչ այս պահը չէր մասնակցում դաշինքի ներկայացուցիչների և ընտրողների հանդիպումներին:

Այդ ընթաքում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական հանդիպումներում «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացնում էր կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am