Թուրքիայում քուրդ զինյալների հետ բախումից երկու թուրք զինվոր է սպանվել

Armenpress 18:17, 20 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիարբեքիրի Լիջե գավառում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ գործողությունների ժամանակ թուրքական զինված ուժերը նոր կորուստներ են գրանցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը:

Քուրդ զինյալների և թուրքական զինուժի միջև սկսված փոխհրաձգության հետևանքով ծանր վիրավորվել են երկու թուրք զինվոր, ովքեր ավելի ուշ կնքել են մահկանացուն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am