Եվրամիության երկրներից ոչ մեկն այլեւս չի լքի այն. Յունկեր

Armenpress 13:57, 20 Մարտ, 2017

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության կազմից գուրս գալու մասին հայտարարած Մեծ Բրիտանիայի օրինակին չի հետեւի հանրակցության անդամ մեկ այլ երկիր: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս համոզմունքը հայտնել Է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը: 
«Բրիտանիայի օրինակը կդրդի բոլորին՝ գիտակցել, որ ավելի լավ Է դուրս չգալ ԵՄ-ից»,-մարտի 20-ին Յունկերի հայտարարությունը մեջերել Է EUobserver բրյուսելյան ինտերնետ-թերթը: 
Յունկերի խոսքով՝ Brexit-ից հետո ԵՄ-ի մնացած անդամները «վերստին կսիրահարվեն միմյանց եւ կնորացնեն իրենց ուխտը Եվրամիության առջեւ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am