Ստեփանակերտում տեղի կունենա բլոգերների միջազգային ֆորում

Armenpress 17:04, 18 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ - ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախակերտում» հասարակական կազմակերպությունը և Արցախի ժուռնալիստների միությունը մարտի 19-20-ը Ստեփանակերտում կազմակերպում են բլոգերների միջազգային ֆորում, որին մասնակցելու են աշխարհի 11 երկրից ժամանած շուրջ 30 բլոգեր:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ֆորումի գլխավոր թեման լինելու է հակամարտությունների ներկայացումը սոցիալական մեդիայում և բլոգերների ու լրագրողների ազատությունների ապահովումը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am