Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Գրիգորյանը

Armenpress 14:50, 18 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ մարտի 17-ին, 75 տարեկան հասակում կյանքից հեռացել է գեղանկարիչ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Անատոլի Հակոբի Գրիգորյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից, Անատոլի Գրիգորյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am