1000х90.jpg (78 KB)

Արեւմտյան քաղաքակրթությանը մուսուլմանների ինտեգրումը շատ դժվար կլինի. Թրամփ

Armenpress 10:10, 16 Մարտ, 2017
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւմտյան քաղաքակրթությանը մուսուլմանների ինտեգրումը շատ բարդ կլինի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 15-ին հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: 
Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հաղորդավարը նախագահին հարցրել Է, թե հնարավոր Է արդյոք մուսուլմաններին հաջողությամբ ինտեգրել արեւմտյան քաղաքակրթությանը: «Դա բնավ դյուրին չի լինի: Մուսուլմանների միաձուլումը շատ ու շատ դժվարին գործընթաց կլինի»,- ասել Է  Թրամփը: Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ «շատ մուսուլմաններ սիրում են այս երկիրը»:
Միեւնույն ժամանակ պետության ղեկավարն առաջարկել Է «տեսնել, թե ինչ Է տեղի ունենում Գերմանիայում, Շվեդիայում, Բրյուսելում եւ բազմաթիվ այլ վայրերում»: Նրա խոսքով «դա շատ դժվարին գործընթաց Է»:
«Մենք մտադիր ենք շատ լրջորեն աշխատել այդ ուղղությամբ»,- հավելել Է նախագահը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AP



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am