Gallup-ի հարցումը բացահայտել է ընտրությունների հնարավոր ֆավորիտներին

Armenpress 12:23, 6 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչությունն իրականացրել է հետազոտություն՝ «ԱԺ ընտրություններ 2017. Քաղաքական կուսակցությունների և դաշինքների մեկնարկային ցուցանիշները» թեմայով: Լրագրողների հետ հանդիպմանը  հարցման արդյունքները ներկայացրեց Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցին՝ եթե առաջիկա կիրակի տեղի ունենային խորհրդարանական ընտրությունները, ապա համամասնական ընտրակարգով որ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի օգտին կքվեարկեիք, քաղաքացիները պատասխանել են հետևյալ կերպ.

«Ծառուկյան» դաշինք` 26,4 տոկոս ՀՀԿ` 22,8 տոկոս «Ելք» դաշինք` 4,3 տոկոս ՀՅԴ`  3,9 տոկոս «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն` 3,4 տոկոս «Հայկական վերածնունդ» կուսակցություն ՝ 2,7 տոկոս «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք՝ 2,6 տոկոս «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք` 1,8 տոկոս «Հայաստանի Կոմունիստական» կուսակցություն՝ 1 տոկոս:

Հարցմանը մասնակցել է 1146 քաղաքացի: Հետազոտությունն իրականացվել է փետրվարի 23-ից մարտի  2-ը Հայաստանի տարածքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am