Հայաստանում կմշակվեն հեմոդիալիզի կազմակերպման նոր սկզբունքներ և մոտեցումներ

Armenpress 19:46, 17 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը փետրվարի 6-ից 28-ն ուսումնասիրում է հանրապետությունում  հեմոդիալիզի ծառայության կազմակերպմանն առնչվող առկա խնդիրները և հնարավոր ռիսկերը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:

Ուսումնասիրության այս փուլի արդյունքները հիմք են հանդիսացել բավարարելու նախարարություն դիմած բոլոր քաղաքացիների` հեմոդիալիզային ծրագրի շրջանակում ներգրավելու և պետական պատվերով հեմոդիալիզային ծառայություն տրամադրելու մասին դիմումները։

Հեմոդիալիզ իրականացնող բոլոր բժշկական կազմակերպություններում շարունակվող ուսումնասիրությունների արդյունքում կձևավորվեն  այս ծառայության կազմակերպման նոր սկզբունքներ և մոտեցումներ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am