Թուրքիայում ոստիկանության և PKK զինյալների միջև բախում է տեղի ունեցել

Armenpress 19:41, 17 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Մարդինի նահանգի Նուսայբին շրջանում թուրք ոստիկանները և զինվորները բախվել են Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալների հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberler.com-ը:

Բախման հետևանքով թուրք ոստիկան և զինվոր են վիրավորվել: Վիրավոր զինվորն ու ոստիկանը տեղափոխվել են Նուսայբինի պետական հիվանդանոց:

Նահանգում PKK-ի դեմ ուղղված հետախուզական հատուկ գործողությունները շարունակվում են: 

Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց  հետո Քրդստանի բանվորական կուսակցությունը (PKK)  հայտարարել էր, որ զինված ազատագրական պայքարը լեռներից  տեղափոխելու է բնակավայրեր:

1980- ականներից  PKK-ի սկսած պայքարի արդյունքում Թուրքիայի զինված ուժերի հետ բախումներում  50 հազարից ավելի մարդ է զոհվել, իսկ Թուրքիայի տնտեսությունը տասնյակ միլիարդ դոլարների վնաս է կրել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am