Գաբուզյանն ու Սիմոնյանը հաղթանակներ են տոնել «Ֆիրդուսի գավաթ»-ի առաջին տուրում

Armenpress 13:44, 14 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում մեկնարկել է «Ֆիրդուսի գավաթ» միջազգային մրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, 11 տուրից բաղկացած մրցաշարին մասնակցում են 18 երկրի 322 շախմատիստ, այդ թվում` 12 գրոսմայստեր և 11 միջազգային վարպետ: Ստուգատեսին մասնակցում են Հայաստանի երկու ներկայացուցիչ` Հայաստանի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանն ու գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը: 

Մեկնարկած մրցաշարի առաջին տուրում Գաբուզյանն ու Սիմոնյանը հաղթանակներ են տոնել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am