1000х90.jpg (78 KB)

Պաշտպանության նախարարն առաջարկել է սահմանամերձ համայնքների համար ձևավորել միջգերատեսչական խորհուրդ

Armenpress 19:46, 10 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հաշվի առնելով պաշտպանական ոլորտում սահմանամերձ գյուղական համայնքների խնդիրները՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն առաջարկել է ձևավորել միջգերատեսչական խորհուրդ:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Տավուշի մարզում սահմանամերձ գյուղերի  և գյուղական համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նշեց նախարարը:

«Հաշվի առնելով սահմանամերձ գյուղական համայնքներում պաշտպանական ոլորտին առնչություն ունեցող  խնդիրները`առաջարկում եմ ՊՆ գլխավորությամբ մշտական գործող միջգերատեսչական հանձնաժողով ձևավորել: Այդ հանձնաժողովին կից մշտապես պետք է գործի սահմանամերձ գյուղերի ղեկավարների խորհուրդ, որպեսզի հարցերը լուծվեն ոչ թե առանձին, այլ համակարգային»,- ասաց նախարարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am