Սպասվող լրահոս. 08.02.2017

Armenpress 09:05, 8 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Քաղաքաշինության պետական կոմիտեն կներկայացնի կառուցապատման ներդրումային ծրագրերը: Այսօր` փետրվարի 8-ին, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը կհանդիպի լրագրողների հետ և մանրամասներ կհրապարակի կառուցապատման ներդրումային ծրագրերի մասին:

Բանավիճում են Փաստաբանների պալատի խորհրդի անդամների ընտրությանն առաջադրված թեկնածուները: Երևանում այսօր կանցկացվի ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամների ընտրությանն առաջադրված թեկնածուների բանավեճ-քննարկում: Հիշեցնենք, որ պալատի անդամների ընտրությունը տեղի է ունենալու փետրվարի 11-ին:

Ընթերցասերներին կներկայացվի «Հայ-թուրքական փոխհարաբերությունները եւ ինֆորմացիոն պատերազմը (1991-2016 թթ)» գիրքը, որի հեղինակն է ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյան: Այսօր Ազգային ժողովում տեղի կունենա գրքի շնորհանդեսը:

2017 թվականին Հայ Դատի գրասենյակների ծրագրերը ի՞նչ կարևոր շեշտադրումներ են ունենալու: Ի՞նչ աշխատանքներ են նախատեսված Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, և ի՞նչ ծրագրեր կան Արցախին ուղղված: ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը կանդրադառնա այս հարցերին և տարածաշրջանային զարգացումներին:

Հեղինակային իրավունքի ոլորտում առկա խնդիրները վերհանում են մասնագետները: Մտավոր սեփականության գործակալության հեղինակային և հարակից իրավունքների բաժնի պետ Քրիստինե Համբարյանը, «Հայհեղինակ» հեղինակների իրավունքների պաշտպանության ՀԿ գլխավոր տնօրեն Սուսաննա Ներսիսյանը, փաստաբան Արտակ Գարոյանը կխոսեն հեղինակային իրավունքի ոլորտում առկա խնդիրներից, օրենսդրական բացերից, կանդրադառնան դրանց լուծմանն ուղղված քայլերին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am