Թրամփը ԻՊ-ի գործողությունները քրիստոնյաների հանդեպ անվանել է ցեղասպանություն

Armenpress 19:42, 2 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից քրիստոնյաների նկատմամբ գործված բռնություններն անվանել է ցեղասպանություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, նման հայտարարությամբ Թրամփը հանդես է եկել Վաշինգտոնում Ազգային աղոթքի նախաճաշի ընթացքում ունեցած ելույթում:

«Դավանանքի ազատությունը սրբազան իրավունք է, սակայն ներկայումս այդ իրավունքը վտանգի տակ է ամբողջ աշխարհում»,- ասել է ԱՄՆ նախագահը` հավելելով, որ Իսլամական պետության ահաբեկիչները բռնություն են գործադրում նաև մուսուլմանների հանդեպ: Նրա խոսքով` Մերձավոր Արևելքում ոչնչացման վտանգի տակ են նաև հրեաները:

«Մենք ցեղասպանության արշավ ենք տեսնում քրիստոնյաների հանդեպ, ովքեր կտրում են մարդկանց գլուխները: Բոլոր երկրները բարոյական պատասխանատվություն ունեն սա դադարեցնելու գործում»,- ընդգծել է Թրամփը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am