Գերմանիայում գտնվում են 285 հնարավոր ահաբեկիչներ. ոստիկանություն

Armenpress 13:50, 2 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներկայում Գերմանիայի իրավապահ մարմիններին հայտնի են 570 իսլամիստների անձերը, որոնք կարող են ահաբեկչական գործողություն կատարել: Դրա հետ մեկտեղ նրանց մոտավորապես կեսը, այսինքն՝ շուրջ 285-ը, այժմ գտնվում են Գերմանիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Վիսբադենի քրեական գործերի գերատեսչությունը (Bundeskriminalamt, BKA): 
Բացի այդ, ամբողջ երկրում 760 քրեական գործ Է վարվում հազար մարդու նկատմամբ, որոնց կասկածում են իսլամիստական բնույթի ահաբեկչական գործունեության հետ կապված հոդվածներով: 
BKA-ի տվյալներով՝ 2012 թվականից Գերմանիայից շուրջ 900 քաղաքացիներ են մեկնել՝ Սիրիայում մարտական գործողություններին մասնակցելու արմատական խմբավորումների շարքերում: 145 իսլամիստներ զոհվել են, 280-ը վերադարձել են Գերմանիա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am