ՀՀԿ-ն ստացել է կուսակցությունը լքելու Հովիկ Աբրահամյանի դիմումը

Armenpress 12:36, 31 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը  Հովիկ Աբրահամյանի՝ կուսակցությունը լքելու դիմումն արդեն ստացել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:

Անդրադառնալով հարցին, թե կա՞ն, արդյոք, կուսակցությունը լքելու այլ դիմումներ, Ռուբեն Թադևոսյանը պատասխանեց. «Այլ դիմումներ չկան, բայց կարող եմ ասել, որ ունենք կուսակցությանն անդամակցելու շատ դիմումներ` հազարներով»:

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է ՀՀԿ-ն լքելու մասին: Միևնույն ժամանակ, նա հայտնել է, որ շարունակելու է մնալ քաղաքականության մեջ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am