Գագիկ Ծառուկյանը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին լայն դաշինք ձևավորելու եղանակով

Armenpress 13:57, 17 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը հայտարարել է լայն դաշինք ձևավորելու եղանակով Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում հայտնել է քաղաքական դաշտ վերադառնալու մասին:

«Նկատի ունենալով մեր երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները, ինչպես նաև իմ` քաղաքականություն վերադառնալու հանրային պահանջը` ես հայտարարում եմ, որ բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017թ. խորհրդարանական ընտրություններին` ձևավորելով լայն դաշինք: Մեր դռները բաց են բոլոր այն քաղաքական ուժերի և գործիչների համար, ովքեր մտահոգված են մեր երկրի ապագայով»,- ասված է Գագիկ Ծառուկյանի հայտարարության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am