Արամ Ա Կաթողիկոսն իր ցավակցությունն է հայտնել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին

Armenpress 20:12, 11 Հունվար, 2017

ԱՆԹԻԼԻԱՍ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Հասան Ռոհանիին հղած նամակով ցավակցություն է հայտնել  ԻԻՀ նախկին նախագահ Ալի Աքպար Հաշեմի Ռաֆսանջանիի մահվան տխուր առիթով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության լրատվական գրասենյակից, որի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Նորին Սրբութիւնը իր ցաւակցագիրին մէջ յիշելէ ետք իր ունեցած երկու հանդիպումները հանգուցեալին հետ, շեշտեց, թէ Ռաֆսանջանի կարեւոր ներդրում բերած է Իրանի Հարնապետութեան յառաջդիմութեան եւ միջազգային յարաբերութեան զարգացման մէջ:

Յայտնենք, թէ յանուն Վեհափառ Հայրապետին Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգիսեան, ընկերակցութեամբ երկու միաբան հայրերու, այցելեց Լիբանանի մօտ Իրանի Իսլամական Հանրապետութեան Դեսպանին, անձամբ փոխանցելու համար Վեհափառ Հայրապետին ցաւակցութիւններն ու ցաւակցագիրը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am