1000х90.jpg (78 KB)

Դոլարը դրամի նկատմամբ արժևորվել է, իսկ եվրոն, ֆունտը ու ռուբլին` արժեզրկվել

Armenpress 20:37, 11 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հուվարի 11-ին կազմել է 485.00 դրամ: Այն հուվարի 10-ի համեմատ արժևորվել է 0.29 դրամով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 510.80 դրամ՝ նվազելով 2.85 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 587.72 դրամ է՝ հուվարի 10-ի համեմատ այն նվազել է 1.15 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը հուվարի 11-ին կազմել է 8.07 դրամ` հուվարի 10-ի համեմատ այն արժեզրկվել է 0.01 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 259.86 դրամ, ոսկի՝ 18.548 դրամ, պլատին` 15.172.1 դրամ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am