1000х90.jpg (78 KB)

Տիգրան Մուկուչյանն անդրադարձել է վարչապետի` վերջին 4 տարում Հայաստանում մշտական բնակության շուրջ քննարկումներին

Armenpress 19:25, 11 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատգամավորի թեկնածուների գրանցման հետ կապված հարցերի մասին քննարկումները կարող են առարկայական լինել միայն կենտրոնական հանձնաժողով կուսակցությունների կողմից համապատասխան փաստաթղթերի ներկայացումից հետո: Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի` վերջին 4 տարվա ընթացքում Հայաստանում մշտական բնակության վերաբերյալ մամուլում ծավալվող քննարկումներին` այս մասին դեկտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: «Երբ կլինեն ցուցակներ, կներկայացվեն փաստաթղթեր,  Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրականացնի գրանցումներ, դրանից հետո միայն ճիշտ կլինի խոսել այս կամ այն թեկնածուին գրանցել կամ չգրանցելու մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Մուկուչյանը:

ԿԸՀ նախագահը նշեց, որ  առաջադրման փաստաթղթերի հանձնումից հետո   տրվում է ժամանակահատված մինչև կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումը: Այդ ժամանակահատվածն էլ հենց ներկայացված ցուցակները ուսումնասիրելու համար է:

Տիգրան Մուկուչյանն ընդգծեց, որ այդ հարցում օրենքի պահանջը հստակ է` պատգամավոր կարող է ընտրվել վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող և   ՀՀ-ում մշտապես բնակվող անձը: «Թե որն է մշտական բնակությունը, Ընտրական օրենսգրքում հստակ սահմանված է»,- ասաց ԿԸՀ նախագահը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am