Տրանսպորտի ծրագրերի իրականացման կազմակերպություն ՊՈԱԿ-ում նշանակվել է գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Armenpress 17:55, 11 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հրամանով Էդուարդ Պետրոսյանը նշանակվել է «Տրանսպորտի ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև ՀՀ կառավարության որոշման համապատասխան «Տրանսպորտի ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը։

Ինչխես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, նախարարի մեկ այլ հրամանով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում նշանակվել է պատասխանատու՝ «Տրանսպորտի ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի հետ միավորվելու ընթացքում հանձնման-ընդունման գործընթացը ավարտին հասցնելու համար։  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am