Շախմատի Հայաստանի առաջնության մեկնարկային տուրի զույգերը հայտնի են

Armenpress 17:32, 11 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄՆԵՊՐԵՍ: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվել է շախմատի Հայաստանի կանանց և տղամարդկանց առաջնության վիճակահանությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին մրցումային օրը կանանց պայքարում միմյանց հետ կմրցեն հետևյալ զույգերը` Աննա Հայրապետյան-Նարե Առաքելյան,. Արմինե Բաբայան-Աննա Սարգսյան, Մարիամ Ավետիսյան-Սիրանուշ Ղուկասյան, Արփինե Գրիգորյան  Նարինե Գասպարյան, Մարիա Գևորգյան-Սուսաննա Գաբոյան զույգերը:

Տղամարդկանց մրցաշարում կխաղան` Ռոբերտ Հովհաննիսյան-Տիգրան Պետրոսյան, Հովհաննես Գաբուզյան-Կարեն Գրիգորյան, Սամվել Տեր-Սահակյան-Զավեն Անդրիասյան, Տիգրան Հարությունյան-Արման Փաշիկյան և Մանուէլ Պետրոսյան-Հայկ Մարտիրոսյան զույգերը:

Մրցաշարերն անցկացվում են շրջանային մրցակարգով, թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց առաջնությունները կանցկացվեն 9 տուրերով: Խաղերը սկիզբը` ժամը 15:00-ին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am