Բժշկասոցիալական փորձաքննության համար դիմումներն ընդունվում են

Armenpress 15:53, 11 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության համակարգում արմատական փոփոխություններ իրականացնելու  գործընթացով պայմանավորված  փոփոխվել է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների աշխատանքային ծրագրերի և փորձաքննություն անցկացնելու ժամանակացույցը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Այդուհանդերձ, քաղաքացիների դիմումները և փաստաթղթերը ԲՍՓ տարածքային հանձնաժողովները շարունակում են ընդունել՝ համաձայն գործող կարգի, իսկ փորձաքննություն իրականացնելու ժամկետների մասին քաղաքացիներին լրացուցիչ կտեղեկացվի: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am