Սան Ֆրանցիսկոյից մեկնարկել Է շուրջերկրյա ծովային ճամփորդությունը, որի արժեքը 55 հազար եվրո Է մեկ մարդու համար

Armenpress 15:31, 11 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Սան Ֆրանցիսկո քաղաքից մեկնարկել Է շուրջերկրյա ծովային ճամփորդությունը, որի նվազագույն արժեքը մեկ մարդու համար գրեթե 55 հազար եվրո Է: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ճամփորդության կազմակերպիչ ընկերության՝ Silversea Cruises-ի մամուլի տեղեկագրում: 
Զբոսաշրջիկները Silver Whisper հանրանավով Սան Ֆրանցիսկոյից մեկնել են հունվարի 6-ին: Ծովային ճամփորդությունը կտեւի 116 օր եւ կավարտվի Մոնտե Կառլոյում:  
Նավարկության ընթացքում նավը կմտնի աշխարհի 25 երկրների 62 նավահանգիստներ: Հանրանավի ուղեւորները, մասնավորապես, կկարողանան տեսնել Տեռակոտային բանակը Չինաստանում, կընթրեն Փիռլ Հարբորում, կլինեն Մալթայի թատրոնում:
Silver Whisper նավում սարքավորված են միայն լյուքս դասի նավախցիկներ: Այնտեղ նաեւ կան սպա-սալոն, լողավազան եւ երկու ջակուզի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am