Թուրքական լիրայի արժեզրկումը շարունակվում է

Armenpress 11:39, 11 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Կենտրոնական բանկի միջամտությունից հետո անգամ ազգային արժույթը` լիրան, շարունակում է անկում ապրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Հուրիեթ»-ը տեղեկացնում է, որ հունվարի 11-ի առավոտյան 1 դոլարի նկատմամբ թուրքական լիրան հասել է 3.89 փոխարժեքի, իսկ 1 եվրոյի նկատմամբ լիրան աժեզրկվել է ևս 2 տոկոսով` հասնելով առավելագույն` 4.1 փոխարժեքի:

Թուրքիայի Կենտրոնական բանկը, հաշվի առնելով թուրքական լիրայի կտրուկ արժեզրկումը, որոշում է կայացրել ներգրավել հավելյալ 1.5 միլիարդ ԱՄՆ դոլար: Ակնկալվում էր, որ ԿԲ նման քայլը կարող էր փրկել արժեզրկվող թուրքական լիրան, որը ռեկորդային նվազագույն արժեքների է հասել ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am