Վրաստանն ու Ռուսաստանը համաձայնեցրել են 2017թ-ի շփումների օրակարգը

Armenpress 20:17, 10 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը հունվարի 10-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է 2017թ-ի ընթացքում ոչ ֆորմալ հանդիպումների օրակարգը, որոնց ընթացքում պետք է անդրադարձ կատարվի վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին: Խոսվել է նաև երկկողմ փոխգործակցության մի շարք գործնական հարցերի մասին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am