Զբոսաշրջիկը 100 սվիտեր Է հյուսել իր այցելած տեսարժան վայրերի պատկերներով

Armenpress 17:35, 10 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Բալթիմորի նահանգից ճանապարհորդ Սեմ Բարսքին 103 սվիտեր Է հյուսել՝ դրանց վրա պատկերելով այն տեսարժան վայրերը, որոնք նա հասցրել Է այցելել 1999 թվականից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Mashable-ը:

Պորտալի նյութում նշվում Է, որ Բարսքիին սվիտերներ Է սկսել հյուսել շուրջ 18 տարի առաջ: Նրա հավաքածուում կան իրեր, որոնց վրա պատկերված են այնպիսի պատմական հուշարձաններ, ինչպիսիք են Սթոունհենջը, Թայմս-զբոսապուրակը, ինչպես նաեւ սովորական վայրեր, որոնք պարզապես պտավորվել են ճանապարհորդությունների սիրահարի հիշողության մեջ, օրինակ՝ լճափի մանկական հարթակը: 
«Ես սվիտերներ եմ հյուսում մեկը մյուսի հետեւից՝ դրանց վրա պատկերելով կամ ընդհանուր լանդշաֆտ, կամ որոշակի տեսարժան վայր: Ամենը, ինչ աչքի Է զարնում, դառնում Է պոտենցիալ սվիտեր»,-նշում Է Բարսքին: 
Նա նաեւ 91 լուսանկարներ Է արել, որտեղ իրեն սվիտերներով պատկերել Է դրանց վրա արտացոլված տեսարժան վայրերի ֆոնին:  
Բարսքիի լուսանկարները հունվարի 8-ին հայտնաբերվել են Reddit-ի այցելուների կողմից: Պորտալի թրեդներից մեկում դրանց հրապարակվելուց հետո, որտեղ լուսանկարներն ավելի քան 19 հազար լայք են հավաքել, ճանապարհորդն ակնթարթորեն հռչակ Է ձեռք բերել Համացանցում:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am