Թուրքիայում մահապարտ ահաբեկիչները փորձել են ներխուժել ոստիկանական բաժանմունք

Armenpress 17:28, 10 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրքիայի Գազիայնթափի նահանգում մահապարտները փորձել են ներխուժել ոստիկանական բաժանմունք:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr -ն:

Ոստիկանական բաժանմունք ներխուժել ցանկացող մահապարտ ահաբեկիչներից մեկը ոստիկանների կողմից սպանվել է, իսկ երկրորդը փախուստի է դիմել:

Փախուստի մեջ գտնվող ահաբեկչին գտնելու և ձերբակալելու ուղղությամբ ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացնում:

Ահաբեկիչների եւ ոստիկանության միջև տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ մեկ ոստիկան եւ մեկ երեխա վիրավորվել են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am