Կալիֆոռնիայում տապալվել Է բնի մեջ թունելով հռչակավոր սեկվոյան

Armenpress 13:43, 10 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆոռնիայում գետին Է տապալվել ԱՄՆ-ի ամենահայտնի ծառերից մեկը՝ Pioneer Cabin Tree -ն: Վիթխարի սեկվոյան հռչակվել Էր բնի մեջ թունելով, որը բավականաչափ լայն Էր, եւ այնտեղով ավտոմոբիլ Էր անցնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: 
Ծառը տապալվել Է փոթորկից, որն ամենաուժգինն Էր վերջին տասը տարվա ընթացքում: Սեկվոյայի տարիքը, որը նաեւ հայտնի Է որպես Ծառ-թունել, ինչպես կարծում են, գերազանցում Էր հազար տարին: 
Անցած հանգստյան օրերին Կալիֆոռնիայում եւ Նեւադայում անոմալ քանակությամբ տեղումներ են եղել, ինչը հանգեցրել Է հեղեղումների եւ ծառերի տապալման:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am