Pen-Pineapple-Apple-Pen երգի հեղինակը նոր հիթ Է թողարկել

Armenpress 16:23, 9 Հունվար, 2017

 

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնացի կատակերգու դերասան եւ կատարող Պիկո Տարոն (իսկական անունը՝ Կազուհիտո Կոսակա), որը հռչակ Է ձեռք բերել Pen-Pineapple-Apple-Pen (PPAP) կարճ երգով այն մասին, թե ինչպես Է ինքը միացնում գրիչը, խնձորը, անանասը ու եւս մեկ գրիչ, երգ Է ներկայացրել նարնջի հյութի նկատմամբ սիրո մասին՝ I like OJ-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Երգի տեսահոլովակը հրապարակվել Է երաժշտի պաշտոնական YouTube-ալիքում  եւ երկու օրում հավաքել Է երկու միլիոնից ավելի դիտում: 
Տեսահոլովակը նկարահանվել Է նույն այն ոճով եւ միջավայրում, ինչ եւ PPAP-ը: Տեսագրությունը տեւում Է շուրջ մեկուկես րոպե:       
Կոսակայի PPAP տեսահոլովակը 2016 թվականի արդյունքներով դարձել Է ժողովրդականությամբ երկրորդը YouTube-ում՝ երգչուհի Ադելի մասնակցությամբ Carpool Karaoke-ի թողարկումից հետո:   
2016 թվականի հոկտեմբերի վերջին PPAP-ն գրանցվել Է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենակարճ կոմպոզիցիան, որն ընդգրկվել Է Billboard հրատարակության կազմած լավագույն երգերի չարտում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am