Էդուարդ Շարմազանովը մասնակցելու է Իրանի նախկին նախագահի հուղարկավորությանը

Armenpress 16:18, 9 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունվարի 9-ին մեկնելու է Իրանի Իսլամական Հանրապետություն՝ մասնակցելու Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի թաղման արարողությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am