1000х90.jpg (78 KB)

ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում «Փոքր Մհեր» կրթահամալիրի ուսումնասիրության արդյունքները

Armenpress 17:44, 27 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Փոքր Մհեր» կրթահամալիրում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ուսումնասիրությունների արդյունքում մի քանի մտահոգիչ խնդիրներ են արձանագրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին նշեց  ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Դա կապված է տույժի ենթարկելու միջոցների կիրառության հետ, որով երեխան զրկում էր ծնողների հետ շփվելու հնարավորությունից: Բացի այդ, սոցիալական աշխատողը այդ կրթահամալիրում ընկալվում էր որպես պատժող անձ, այլ ոչ թե սոցիալ-հոգեբանական աշխատանք տանող մասնագետ»,- ասաց Թաթոյանը:

Ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի`  այդ արդյունքները ուղարկվել են և΄ ՀՀ դատախազություն, և′ ՀՀ կրթության և գիտության նախարարություն:

«Կրթահամալիր մեր այցից հետո որոշ աշխատողներ կանչել են երեխաներին ու հետաքրքվել, թե ի՞նչ ենք խոսել իրենց հետ: Սա կտրականապես անթույլատրելի է, օրենքի կոպտագույն խախտում: Այս հարցին խիստ արձագանք է տրվելու»,-ընդգծեց Թաթոյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am