Մեկնարկել են հայկական հատուկ օլիմպիադաների աթլետիկայի հանրապետական մրցումները

Armenpress 16:13, 24 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ 2016 թվականի նոյեմբերի 23-24-ը «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպությունը Երևանում անցկացրել է հայկական հատուկ օլիմպիադաների աթլետիկայի հանրապետական մրցումները: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերի և Երևան քաղաքը ներկայացնող հատուկ դպրոցների շուրջ 70 աշակերտներ, որոնք ուժերն են չափել աթլետիկական վարժություններում՝ վազք 50 մետր, տեղից հեռացատկ և թենիսի գնդակի նետում: 

Հաղթողները և մրցանակակիրներն արժանացել են հավաստագրերի և մեդալների:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am