Առողջապահության նախարարությունը ստուգումներ կանցկացնի հանրակրթական դպրոցներում

Armenpress 17:47, 21 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը աջակցում է առողջապահության նախարարության նախաձեռնությամբ դպրոցներում սուր շնչառական հիվանդությունների աճով պայմանավորված ստուգումների անցկացումը:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, ստուգումները նախատեսվում է իրականացնել հանրապետության բոլոր դպրոցներում: «Նախարարության բուժակները կմտնեն հանրակրթական բոլոր դպրոցներ եւ ստուգումներ կիրականացնեն»,-ասաց նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am